Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 016-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3225 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մարտի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 829 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4054-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 170 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 954, փաստացի բուժվողներինը՝ 6008 (մեկ օրում ավելացել է 159-ով): Մեկ օրում արվել է 2465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 753 705 թեստ: