|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազավեդուն հաստատել է վաղաժամ պաշտոնաթողության լուրերը. այս մասին հայտնել է կազմակերպության անդամ-երկրների պատվիրակությունների ղեկավարներին։
Նշվում է՝ նա կհեռանա օգոստոսի 31-ին՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետը կրճատելով ուղիղ 1 տարով։
Նա հավելել է՝ որոշումը հեշտ չի կայացրել։ Ըստ նրա՝ դա անձնական և ընտանեկան որոշում է։
«Վստահ եմ՝ այն կծառայի կազմակերպության բարձրագույն շահերին»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ պատճառն առողջական խնդիրները չեն կամ էլ քաղաքական հաշվարկները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին համաշխարհային տնտեսությունը կարող է ընկնել 1/3-ով։