| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ատոմակայանի աշխատանքները 10 տարով կերկարաձգվեն, բայց այն ավելի երկար կծառայի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` նշելով, որ դա առաջնահերթ խնդիրներից է:
«Ամսի 1-ից կանգնեցնում ենք ատոմակայանը և սկսում ենք շինարարական` գործունեությունը երկարաձգելուն ուղղված աշխատանքները: Մի որոշ ժամանակ հետո կանգնեցվելու է նաև Երևանի ՋԷԿ-ը, դարձյալ վերակառուցման շինարարական աշխատանքներ են սկսվելու»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, թե որ ռեսուրսներով են կոմպենսացվելու էներգիայի աղբյուրները. ամբողջապես շահագործվելու է Հրազդանի 5-րդ բլոկը, նաև` Վրաստանից Հայաստանը հոսանք է ներկրում, հետևաբար` ՀՀ-ն էներգիայով ապահովված կլինի։
Հարցին` վերանորոգումից հետո քանի՞ տարի կծառայի ատոմակայանը, Գրիգորյանը պատասխանեց. «Ըստ պայմանագրի և փորձագիտական եզրակացությունների՝ 10 տարով ենք երկարաձգելու, բայց ես համոզված եմ, որ ավելին է լինելու»։