Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը վաճառքի է հանել իր Hyundai Sonata ավտոմեքենան։ Մեքենայի լուսանկարները՝ առանց պատգամավորական համարանիշների՝ իհարկե, արդեն միջնորդի միջոցով տարածվում ենէ համացանցում։ Բայց մենք կռահել էինք, որ սա հենց նրա ավտոմեքենան է։
Հակոբյանը չհերքեց մեր տեղեկությունը։ «Վաճառում եմ՝ նորը գնեմ՝ ավելի ամուր մեքենա։ Hyundai Sonata-ն ցույց տվեց, որ մի քիչ ավելի թույլ մեքենա է, ես սիրում եմ, որ մեքենան ծառայում է տիրոջը»։
Հիմա Դո՞ւք եք իրեն «ծառայում»։ «Էս մեկի դեպքում՝ հա, մի քիչ շատ էր վրան գործ բացվում, որոշեցի վաճառել»։ Հակոբյանը դեռ չի որոշել, թե ինչ մեքենա է գնելու, բայց ավելի թանկ ու ավելի լավ մեքենա կգնի, ենթադրաբար՝ ամենագնաց, որ դիմանա հայաստանյան ճանապարհներին։
«Արժեքը չգիտեմ, սրա վրա գումար կդնեմ, երեւի, մի քիչ կավելացնեմ՝ կառնեմ, գումարն էլ վարկ եմ վերցնելու»։ Պարզվում է՝ հին մեքենան մոտ 6 հազար 500 դոլար արժի։ Հակոբյանը պատգամավոր դառնալիս BMW X5 է ունեցել, որը նույն տարում վաճառել է եւ այս Sonata-ն է ձեռք բերել, որը, փաստորեն, լավ չի ծառայել պատգամավորին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում