կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 16:27
Աշխարհ

Չինաստանում նշել են, թե ռուսական Ս-400-ից և ամերիկյան THAAD-ից որն է ավելի լավը

Չինաստանում նշել են, թե ռուսական Ս-400-ից և ամերիկյան THAAD-ից որն է ավելի լավը

Ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգն իր բնութագրերով գերազանցում է ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգին, որի տարբերակիչ առանձնահատկությունը մթնոլորտի վերին հատվածում թիրախները խոցելու կարողությունն է. հայտնում է չինական Sina պորտալը։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ ռուսական համակարգն ավելի լայն գործառույթներ ունի, քան նրա ամերիկյան մրցակիցը։ Այսպիսով՝ Ս-400-ն ի վիճակի է խոցել ոչ միայն հրթիռներ, այլև պոտենցիալ թշնամու ավիացիան։

«Ընդհանուր ֆունկցիոնալության առումով ռուսական Ս-400-ն ավելի շատ նման է ունիվերսալ համալիրի։ Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ միջին և մեծ հեռավորությունների վրա որսալու համար կիրառվում է բեկորային մեթոդը, որն այնքան էլ հզոր չէ, որքան ամերիկյան THAAD-ի կինետիկ որսումը, առավելությունն այն է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն ունակ է բազմաֆունկցիոնալության»,- ասվում է հոդվածում։

THAAD (Terminal High Atitude Area Defense) ամերիկյան հակահրթիռային համակարգ է, որը նախատեսված է միջին հեռահարության հրթիռները որսալու համար։ Արտադրողը Lockheed Martin-ն է։ Համալիրը 2008 թվականից ծառայում է ԱՄՆ բանակին։