կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 11:13
Քաղաքական

Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն է. ԱԺ պատգամավոր

Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն է. ԱԺ պատգամավոր

Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչի «ինքնա»-ն...

Խայտառակության ամենածաղրելի եղանակն ինքնախայտառակումն է...

Խաբեության ամենավնասակար տեսակն ինքնախաբեությունն է...

Սպանության ամենադաժան միջոցն ինքնասպանությունն է...

Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն է...

Կործանման ամենակարճ ճանապարհն ինքնակործանումն է...

Հաղթահարման ամենադժվար քայլն ինքնահաղթահարումն է...

Ճանաչողության վերջնանպատակն ինքնաճանաչողությունն է...

Սիրելու և սիրվելու ամենաառաջին նախադրյալն ինքնասիրությունն է...

Համոզմունքի ամենաուժեղ միջոցը ինքնահամոզումն է...

Ա՜խ, այդ ամեն ինչի «ինքնա»-ն»: