կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 22:20
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Ստիպել են դիմում գրել

ՀՐԱՊԱՐԱԿ. Ստիպել են դիմում գրել

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցի տնօրեն Արմեն Սարիբեկյանը, ով մի քանի ամիս առաջ էր նշանակվել տնօրեն, երեկ հրաժարականի դիմում է գրել: Մեր տեղեկություններով` նրան կանչել եւ առաջարկել են դիմում գրել, ինչը վերջինս անխոս կատարել է:

Սարիբեկյանը հաստատեց, որ հեռանում է տնօրենի պաշտոնից, բայց չմանրամասնեց, թե ինչու:

«Ես ոչ մի պրետենզիա չունեմ, ես ինքս եմ ուզել, դիմում եմ գրել ու հեռացել եմ: Ինձ ոչ ոք չի կանչել ու չի ստիպել, իմ կամքով եմ հեռացել: Տնօրենի պաշտոնն ինձ դուր էր գալիս, աբսալյուտնը ոչ մի խնդիր չկար դպրոցում: Կոլեկտիվը հիանալի էր, մեկը մեկից լավ մարդիկ: Համենայն դեպս, էդ մի քանի ամսում, որ եղել եմ այնտեղ, մի բան դպրոցում հաստատ թողել եմ: Ես էլի սպորտի մեջ եմ, ֆեդերացիայի փոխնախագահն եմ: Ես սպորտից չեմ հեռանում»,- ասաց նա:

Իսկ հեռանալու պատճա՞ռը. «Պրոստը իմ անձնական խնդիրներն են: Ես ուրիշ բիզնես ունեմ եւ ավելի շատ ուզում եմ դրանով զբաղվել»:

Չնայած նախկին տնօրենը չգիտեր, թե ում են նշանակելու իր փոխարեն, սակայն մենք ճշտեցինք, որ պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Դանիելյանը, որը սպորտի հետ երբեւէ կապ չի ունեցել:

Ավելին, երեկ նա այցելել է սպորտդպրոց եւ աշխատողներին «զարմացրել» իր գիտելիքներով: Պարզվել է, որ մարմնամարզության դպրոցի տնօրենը գիմնաստիկան թեթեւ ատլետիկայից չի տարբերում: