|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինական Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնը, մայիսի 10-ին հայտնաբերվել է վարակման 5 նոր դեպք։ Տևական դադարից հետո քաղաքում արդեն երկրորդ օրն անընդմեջ (նախորդ օրը՝ 1 դեպք) գրանցվում են տեղային բռնկումներ. այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ Հուբեյ նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ավելի քան 1 ամիս քաղաքում վարակման դեպքեր չէր գրանցվել։
Վերջին օրում Չինաստանում հայտնաբերվել է 17 վարակակիր, որից 5-ը՝ Ուհանում։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից հետո քաղաքում նոր դեպքերի մասին չէր հաղորդվել, իսկ ապրիլի 26-ին հիվանդանոցից դուրս էր գրվել COVID-19-ով վերջին հիվանդը։