|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին մեկնաբանել է Թբիլիսիի որոշումը Կիևից վրացի դեսպանին հետ կանչելու վերաբերյալ` կապված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակելու հետ. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք Վարստանի և վրաց ժողովրդի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Մենք, անկախ ամեն բանից, ոչ մի խորհրդատվության համար հետ չենք կանչի մեր դեսպանին։ Ինձ թվում է` դա վրացական կողմի սխալն է։
Նշենք, որ երեկ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալքալիանին հայտարարել էր վրաց դեսպանին հետ կանչելու մասին։