|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Բեռլինի ոստիկանությունը հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե մի երիտասարդ սպառնում է պայթեցնել Տեխնիկական համալսարանի շենքը:
«Վեստի»-ի հաղորդմամբ` 29-ամյա ուսանողն իսկապես հեռացվել է համալսարանից, սակայն պայթուցիկ սարք գործի դնելու մասին խոսակցություն չի եղել: Ուսանողը պարզապես համառորեն փորձել է մտնել դասախոսությունների դահլիճ, իսկ պրոֆեսորի եւ անվտանգության աշխատակիցների անհանգստության պատճառ էր դարձել նրա ձեռքի` չափից շատ մեծ պայուսակը: