Exit poll-ի արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելինսկին: Ըստ այդ տվյալների, Զելինսկին հավաքել է 73 տոկոս ձայն, Պորոշենկոն` 25 տոկոս: Վերջինս արդեն հայտարարել է, որ իր հաղթանակը միավորելու է Ուկրաինային: Նա արդեն իր շնորհակալական խոսքն է հղել իր թիմի անդամներին և հավաստիացրել է, որ չի հիասթափեցնի ուկրաինացի ժողովրդին: Պյոտր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը: