կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 14:51
Հասարակություն

Մի ելք ունենք միայն՝ ժամանակավորապես ամրացնել տունը, ապա կողքը կառուցել նորը. Ա. Պեպանյանը՝ պետության ապագայի մասին

Մի ելք ունենք միայն՝ ժամանակավորապես ամրացնել տունը, ապա կողքը կառուցել նորը. Ա. Պեպանյանը՝ պետության ապագայի մասին
Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մեր պետությունը ժողովրդի մտածողության խեղվածության պատճառով ոչ ռացիոնալ, խարխուլ ու ոչ պիտանի մի կառույց է, այն վերափոխել, արդիականացնել գրեթե անհնար է: Եթե անգամ շաբաթը մեկ հեղափոխություն անեք, եթե անգամ հերթով իշխանության բերեք առկա քաղաքական խմբավորումներին, էլի ունենալու եք նույն խարխուլ վիճակը:
Մենք մի ելք ունենք միայն՝ վարվել այնպես, ինչպես վարվում են խարխուլ, վերականգնման ոչ ենթակա տան մեջ ապրողները՝ ամրացնել տունն այն աստիճան, որ չփլվի և ժամանակավորապես հնարավորինս պաշտպանի տարերքից, ապա կողքը սկսել կառուցել նորը՝ ամուր հիմքերով, արդիական նախագծով ու շինանյութով:
Զուգահեռ կառուցվող այս նոր պետության հիմքում դրվում են ազգի պատմությունից, դերից և աշխարհաքաղաքական իրավիճակից բխող նպատակ և օրենքներ, ապա դրա մեջ ընտրողաբար ներգրավվում են այդ նպատակին, օրենքներին, դերին պատրաստ մարդիկ, և այն փորձարկվում է, հղկվում: Աստիճանաբար, վերստին ընտրողաբար, ներգրավում են նորանոր շերտերի, անցկացնում վերափոխիչ փորձաշրջանով:
Զուգահեռ պետությունն այս սկզբունքով ընդլայնվում է և մի ինչ որ ժամանակ հետո փոխարինում հնին»։