Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շնորհիվ նրա, որ այսօր ընդլայնվել է լաբորատորական ցանցը, մենք հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մամուլի ասուլիսում։
«Առողջապահության նախարարությունը շարունակում է իր ընթացիկ աշխատանքները կորոնավիրուսային հիվանդությունների ախտորոշումներով: Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել մեր թեստավորման ենթակա խմբերը և բոլոր այն ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, թեստավորվում են»,- ասաց նա:
Լենա Նանուշյանի խոսքով՝ չնայած սահմանափակումների որոշակի վերացմանը, բնակիչները պետք է վարքագծային փոփոխություններ իրականացնեն:
«Հակառակ դեպքում մենք չենք կարողանա պահպանել դեպքերի նվազ քանակը, ինչը մենք ունենք վերջին օրերին: Կոչ եմ անում մեր բնակիչներին պահպանել սոցիալական հեռավորությունը, հաճախակի լվանալ ձեռքերը, այլ անձանց հետ փորձեք շփումները բացառել: Եթե բոլորս հետևենք կանոններին, կկարողանանք կանխել վարակի թվերի աճը մեր երկրում»,-ընդգծեց նա:
Առողջապահության փոխախարարը նաև նշեց մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ մեր երկրում հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատկերը․ ընդհանուր՝ 2 148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 136 պացիենտ: Կատարվել է 22 177 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:
Մանրամասն՝ տեսանյութում․