Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է Համայնքների և տեղական ինքնակառավարման քարտուղար Ռոբերտ Ջենրիքը:
Առողջապահության նախարար Մեթ Հանկոկը հայտարարել էր, որ կառավարությունը իր նպատակին կհասնի ապրիլի վերջին: Ապրիլի 29-ին Մեծ Բրիտանիան ավելի քան 81 հազար թեստավորում էր իրականացրել, բայց նախարարը հայտնել էր, որ ավելիի հնարավորություն կա:
Ջենրիքը BBC-ին հայտնել է, որ դեռ հստակ պատկեր չունի, դրանք այսօր ավելի ուշ կհրապարակվեն, սակայն թվում է, որ կամ կհարվածեն թիրախին, կամ կմոտենան դրան:
Միացյալ Թագավարությունում կորոնավիրուս ունեցող մահացած մարդկանց թիվը 26 հազար 771 է: Հիվանդացության ընդհանուր դեպքերի թիվը 171 հազար 253 է: