կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 16:02
Քաղաքական

Հարկային պարտավորությունները չկատարած ԱԺ փոխխոսնակը կամ մի սնանկության պատմություն

Հարկային պարտավորությունները չկատարած ԱԺ փոխխոսնակը կամ մի սնանկության պատմություն

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական ենթամշակույթին հարելը քրեականացրած իշխող ուժի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի քրեական էնթամշակույթի հետ ասոցացվող անվանմամբ «Սիցիլիա» ՍՊԸ-ն 2015 թվականին սնանկ է ճանաչվել։

Այսպես, պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների վճարման նպատակով 24.10.2011 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից 1.196.900 ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՎԴ/6127/05/11 վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է, ինչի հիման վրա տրվել է կատարողական թերթ: 

Այնուհետ ՀՀ ՖՆ Կենտրոնի ՀՏ-ն, դիմելով դատարան, խնդրել է ԱԺ փոխխոսնակին պատկանող ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: Անհասկանալի պատճառներով Ալեն Սիմոնյանին պատկանող ՍՊԸ-ն «անհետացել է» և ՍՊԸ-ի և նրա գույքի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ ամենայնի, հերթական տեսահոլովակում և/կամ սկետչում նկարահանվելուց հետո, 27.04.2015 թվականին Ալեն Սիմոյանը դատարան ներկայացված գրությամբ հայտնել է, որ ստացել է հետախուզման և գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը, որից հետո հանդիպել է սնանկության գործով կառավարչին, ում հետ սկսել է համագործակցել:

Դատարանի՝08-06-2015 վճռով «Սիցիլիա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։

«Սիցիլիա» ՍՊԸ-ի պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ 08.05.2014թ.-ի դրությամբ կազմում էր 1.422.884 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովւթյան վճարի գխով` 238.085 ՀՀ դրամ, որից ապառք` 116.973, տույժ` 121.112 ՀՀ դրմ, հաստատագրված վճարի գծով` 908.665 ՀՀդրամ, այդ թվում ապառք` 567.310 ՀՀ դրամ, տույժ` 341.355 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 145.959 ՀՀ դրամ, որից ապառք` 93.952 ՀՀ դրամ, տույժ` 52.007 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 130.176 ՀՀ դրամ, որից ապառք` 84.120 ՀՀ դրամ, տույժ` 46.056 ՀՀ դրամ, որն ըստ էության այդպես էլ չի վերադարձվել պետական բյուջե:

Թվարկվածը մոտավորապես ԱԺ փոխնախագահ` երեկվանից արդեն հալածյալ ներկայացվող Ալեն Սիմոնյանի հավաքական կերպարն է: Մարդ, ով պետության հանդեպ չի կատարել իր պարտավորությունները, իր իսկ այժմյան լեզվով ասած գողացել է պետությունից ու հանրությունից, իսկ իր շեֆի ասածով` քցել է: Ու այս տեսակ մարդն արդեն երկու օր է հանրային դիսկուրսը թեքել է իր կողմ մի ամբիոնից մյուսը գնալով դերասանություն է անում ու զոհի, ազգի փրկչի կերպարում հանդես գալիս:

Հանուն սեփական բարեկեցության անցյալում տրված բազմաթիվ խաղերը, ժողովրդին սուտ ու կեղծիքով կերարկրելը ու դրանց հաշվին իշխանավոր դառնալը չի մոռացվելու ու չի ներվելու: Այն մարդիկ, ովքեր երեկվանից ասում են «Մենք Ալեն Սիմոնյան ենք» առաջարկում եմ լավ մտածեն, եթե իրոք էդպիսին են, ապա վերջաբանն անխուսափելի է լինելու…
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի կենսագրության մեջ նշված է, որ 2004-2010թթ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ,սակայն, ի տարբերություն մնացած նշումների, այս պարագայում խնամքով թաքցված է կազմակերպության անվանումը»: