Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով...
Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:
Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել եւ վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:
Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջեւ, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսեւորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:
Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլեւս վտանգ չկա վարակվելու եւ վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց եւ քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին եւ մայրերին, մեր տատիկներին եւ պապիկներին»։