|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արդեն նշել ենք, որ Կենտրոնական բանկը 2015-ի համար կանխատեսել էր 0.4-ից 2 տոկոս տնտեսական աճ` պայմանավորված հիմնականում արտաքին գործոններով: Տնտեսական աճի կանխատեսման ցածր մակարդակը ստիպել ԿԲ-ին վերանայել նաև միջին ամսական աշխատավարձի աճի ցուցանիշները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, միջին ամսական աշխատավարձը աճել է մոտավորապես 9 տոկոսով: 2015-2017 թվականների համար աշխատանքի շուկայի ցուցանիշների կանխատեսումները, նախորդների համեմատ, վատթարացել են. սպասվում են միջին աշխատավարձերի ավելի դանդաղ աճի տեմպեր և գործազրկության ավելի բարձր մակարդակ: 2015 թվականին ակնկալվում է միջին անվանական աշխատավարձերի 6.2% աճ, իսկ 2016-2017 թվականներին` շուրջ 5.0%: