Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբոսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին հայտնաբերվել են 18-րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանը։
«Մշակութային եղեռնը շարունակվում է. յուրացված հայոց գերեզմանոցի տեղում, թուրքական ոստիկանական դպրոց, ապա քաղաքային այգի:
Թուրքիայի Նազիլլի քաղաքի (Այդըն նահանգում) նախկին ոստիկանական դպրոցի տարածքում իրականացված, քաղաքային այգու կառուցման աշխատանքների ժամանակ, 2020 թ. ապրիլի 22-ին, հայտնաբերվել է ԺԸ դարի երկու արձանագիր տապանաքար: Տապանաքարերում հիշվում է Հայաստանի Տաշտուն և Կարպի գյուղերը:
<> թերթի լրագրող Մեհմեդ Ալի Ջինթոսունի հրապարակած լուսանկարներից հնարավոր է ընթերցել հետևյալ արձանագրությունները.
1. Այս է տապան տաշտունեցի տր. Մօվսէսի որդի Յօսէփին, թվ. ՌՃՀԷ (1728 թ.):
2. Այս է տապան կարպէցի տր. Մարտիրոսի կողակից Էպրաքին որ փոխեցաւ առ Ած., թվն. ՌՄԺԷ (1768 թ.), փէդրվարի Զ (6)-ին: Այս հինկ երէխաս ըս դուրան»,- գրել է Քորթոշյանը: