Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ անցյալում ունեցած «բախման» և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։
-Պարոն Սարգսյան, անցած շրջանում մամուլում շրջանառվեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից Ձեզ ուղղված «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել» արտահայտությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
-Անհեթեթ սուտ է, տվյալ հորինված հոդվածով փորձել են վնասել իմ պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար դիմել եմ դատարան:
-Իսկ ինչպիսի՞ ընթացք է ունեցել գործը`դատարան դիմելուց հետո:
-Դատարանի վճիռ դեռ չկա, գործը ընթացքի մեջ է: Մի քանի ամիս կտևի դատական գործընթացը:
- Հայտարարել եք, որ իրականացնում եք բարեգործական ծրագրեր, որո՞նք են եղել դրանք՝ 2018 թվականից ի վեր:
-Բարեգործական մեծ ծրագրեր իրականացնելու միջոցներ չունեմ, սակայն իմ ընկերների հետ որոշ ծրագրեր ենք իրականացրել, մարզի 1000 երեխաների համար Սևանի ափին գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպել, ինչպես նաև 27 դիրքերի համար քաղցրավենիք և այլ անհրաժեշտ պարագաներ ենք ուղարկել Ամանորին:
-Որպես ԱԺ պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և ունեք, արդյո՞ք, ինչ-որ ծրագրեր կապված մարզերում ապրող բնակչության հետ, որը պետք է իրագործվի Ձեր և Նիկոլ Փաշինյանի համագործակցությամբ (խնդրում եմ բերեք օրինակներ):
-Այս տարի իմ մեծ նպատակներից մեկը Սևանի թերակզուց սկսվող ճեմուղու կառուցման աշխատանքները սկսելն է:
-Ունեք ներդրումային ծրագրեր Վարդենիս համայնքում: Եվ, եթե չկա, ապա հնարավո՞ր է, որ լինեն:
-Կոնկրետ առանձին համայնքների հետ կապված ծրագրեր չկան, ընդհանրական ծրագրեր են, որոնք վերաբերվում են բոլորին։
-Ի՞նչ եք խոստանում հասարակությանը հետագայում, ինչպիսի ծրագրեր ունեք ապագայում:
-Ունեմ օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով պատրաստվում եմ խթանել հայրենադարձությունը, սահմանամերձ բնակավայրերում ակտիվացնել բիզնեսը, հզորացնել բանակը։
Զրուցեց՝ Զարուհի Խլոյանը