|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։
Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։
Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են», - նշել է նա։