|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեւանի Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող տարեցները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Տուն ինտերնատի վարակված աշխատակիցները չունեն սիմպտոմներ եւ մեկուսացված են հյուրանոցներում, 17 տարեցներից 3-ը մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» բկ-ներ: Հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, վարակի տարածման աղբյուրը դեռ հայտնի չէ: