Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը կառավարությունն ուղղել է 2020-ի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ հանդիսացող 3 խումբ շահառուների՝ հայտնում է Yerkir.am-ը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ թիրախավորվել են այն տնտեսվարողները, ովքեր՝
1. 2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ,
2. 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր (ինքնազբաղվածներ)
3. 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։ 2020-ի հունվարի 1-ից դիմել են որ ընդգրկվեն միկրոձեռնարկատերերի ցանկում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու անձանց կողմից 2020թ-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ):
Բացի այդ, նվազագույն աշխատավարձի չափով միանվագ աջակցություն են ստանում այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև այն անձինք, ովքեր 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ են ներկայացրել ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ:
«Օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների իրացման շրջանառության հասույթը»,-ասաց Դավիթ Անանյանը։
Այդպիսի շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։
ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն միկրոձեռնարկատերերը, ովքեր ունեն 2 եւ ավելի աշխատակից, քանի որ նրանք կարող են օգտվել հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից:
Այս աջակցությունից չեն կարող օգտվել նաև այն անձինք, որոնց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը:
Մանրամասն՝ տեսանյութում․