կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 13:20
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ անգամ 68 հազար դրամ՝ աշխատանքից ազատված որոշ քաղաքացիների․ կառավարության հակաճգնաժամային նոր փաթեթը

Մասնավոր հատվածում օրինական պայմանագրով աշխատող այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը անընդմեջ աշխատել են, բայց ազատվել են աշխատանքից 2020 թ-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-նն ընկած ժամանակահատվածում, կառավարությունը նախատեսել միանվագ աջակցություն ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նշենք, որ նվազագույն աշխատավարձն այս պահին 68 հազար դրամ է։

Կառավարության արտահերթ նիստում աջակցության փաթեթը ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց նաև, թե ովքեր չեն կարող օգտվել այս աջակցությունից․ «Չեն կարող օգտվել հետևյալ անձինք․ ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թ-ի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020 թ-ի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել, և ով ՀՀ կառավարության 2020 թ մարտի 26-ի որոշման միջոցառման շահառու է եղել․ սա վերաբերում էր մարտի 13-25-ը աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին»։

Նա հավելեց, որ աշխատանքից ազատման ամսաթիվ համարվելու է ՊԵԿ ներկայացված՝ աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը։

Այս չափանիշներին համապատասխանողները պետք է առցանց եղանակով դիմեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ապրիլի 2-ից։

Մանրամասն՝ տեսանյութում․