|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ չնախատեսված և անհարկի ծախսեր է իրականացրել. սա պարզ է դառնում Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումից։
Այսպես՝ 2020 թ. Առողջապահության նախարության տրամադրած՝ մեկուսացվածների թվի և Էկոնոմիկայի նախարարության կողմից վճարված սննդի ու հյուրանոցային ծառայություն ստացող անձանց թվի միջև արձանագրվել են շեղումներ, նաև՝ 187 մլն 943 հազար դրամի չափով 10.225 հատ հյուրանոցային ծառայությունների և 23.385 հատ սննդի ծառայությունների շեղումներ։
Բացի դրանից՝ 2020 թ. մարտի 27-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Էկոնոմիկայի նախարարությունը վարձակալել է հյուրանոցներ՝ ամբողջապես՝ առանց հաշվի առնելու, թե որքան է մեկուսացման իրական կարիքն ու մեկուսացվածների թիվը. նախարարությունը հյուրանոցներին վճարել է 906 մլն 703 հազար դրամ, այդ թվում՝ ազատ մնացած սենյակների համար։
Նշվում է նաև, որ նախարարությունը մեկուսացվածների սննդի համար վճարումներ կատարելիս 100 հազար հատ նախաճաշով և 50000 հատով ավելի սննդի տրամադրում է կատարել, սակայն որևէ պարզաբանում չի ներկայացրել՝ հիմնավորելով այդ ծախսերի անհրաժեշտությունը։