Նադեժդա Բաբկինան վարակվել է կորոնավիրուսով․ նա հոսպիտալացվել է
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան վարակվել է կորոնավիրուսով։ Mash պարբերականի տվյալներով ՝ երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել դեռ ապրիլի 1-ին. «life.ru»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է, որ Բաբկինան իրեն վատ է զգացել, եւ շտապ օգնության բրիգադը նրան տարել է բուժհաստատություններից մեկը՝ «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Հիվանդանոցում նրան կորոնավիրուսի թեստ են արել, պատասխանը դրական է եղել։