կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 11:39
Տնտեսական

Brent նավթի գինը նվազել է 30%-ով`հասնելով 31.74$-ի

Brent նավթի գինը նվազել է 30%-ով`հասնելով 31.74$-ի

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ընթացքում նվազել է 42.6%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 31.74 դոլարի. գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ մեջբերելով աճուրդի տվյալները. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 48.9%-ով. այս պահի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմելով 27.72 ԱՄՆ դոլարի:

Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ «ՕՊԵԿ+»-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման թեմայի շուրջ:

Հիշեցնենք՝ ՕՊԵԿ-ն առաջարկությամբ էր հանդես եկել, որի համաձայն՝ պետք էր կրճատել 1.5 միլիոն բարելով լրացուցիչ  նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Այնուամենայնիվ, Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին:

Ռուսաստանն այն կարծիքին է, որ պետք է ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար: