| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը գումար է տրամադրել «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին գրառում է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Թատրոնի անձնակազմը սույն թվականի մարտ ամսվա աշխատավարձից 560 000 դրամ է նվիրաբերել՝«Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»:
Եղեք առողջ։
Աստված օգնական բոլորիս»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: