| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել Գեղարքունիքի մարզպետարանին: Մասնավորապես` ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի կահավորման համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի համար ձեռք բերել վարչական սարքավորումներ և հատուկ նպատակային նյութեր:
Գոյություն ունեցող համակարգիչները և համակարգչային տեխնիկայի հիմնական մասը շահագործվում է շուրջ 7-10 տարի, որոնք ֆիզիկապես մաշվել են` աշխատանքնային պրոցեսում կորցրել են իրենց արդյունավետությունը և ժամանակ առ ժամանակ նույնիսկ ձախողում են աշխատանքների բնականոն ընթացքը, մի քանիսն էլ շարքից դուրս են եկել: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նոր հաստիքների աճով և հին համակարգիչների ֆիզիկական մաշվածությամբ պայմանավորված 19 նոր համակարգիչների, 10 օդորակիչների, 11 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքերի, անհրաժեշտություն է առաջացել:
ՀՀ մարզեր հաճախակի այցելությունների ընթացքում հանդիպումների և ասուլիսների արդյունքների, նախարարության աշխատանքների լուսաբանման, տեղեկատվական կենտրոններին նյութեր տրամադրելու համար անհրաժեշտություն է առաջացել նաև ձեռք բերել լուսանկարչական կինոխցիկ:
Կարգավորման նպատակն է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների համար համակարգչային սարքավորումներով ապահովումը և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի կահավորումը համապատասխան սարքավորումներով և գույքով: