կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 15:10
Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնը 154 տարեկան է

Գյումրու դրամատիկական թատրոնը 154 տարեկան է

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ այսօր թատրոնի ծննդյան օրն է:

««1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարագույրը. ալեքպոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը». Ժամանակի մամուլն այսպես արխիվացրեց այդ կարևորագույն օրը քաղաքի պատմության մեջ. «Կլուբի 125 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր երկսեռ հանդիսականով: Այսպիսով 1865 թվականի մայիսի 23-ը ժողովրդական ցնծության օր էր Ալեքսանդրապոլում...»։ 
Մայիսի 23-ը Մեր և Ձեր թատրոնի ծննդյան օրն է»,- ասվում է տեքստում։