Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը քվեարկել է հանուն միասնության և խաղաղ ապագայի, որը ինչ-որ տեղ պայմանավորված է Արցախի քաղաքական կյանքում ՀՅ Դաշնակցության լիարժեք մասնակցությամբ: Այս մասին նախագահի թեկնածուն նշել է լրագրողների հետ ճեպարույցի ժամանակ՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:
Անդրադառնալով ընտրություններին ՀՀ իշխանությունների միջամտության մասին հարցին, Դավիթ Իշխանյանը նշել է, որ իշխանություն և պետություն հասկացությունները պետք է տարանջատված լինեն: «Եթե իշխանավորը գործում է պետական մտածելակերպով, պետության ապագայի համար, այս պարագայում երկրորդական է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը պետք է Արցախի Հանրապետության պաշտպանը լինի՝ որպես անվտանգության և անկախության երաշխավոր»,- ասել է Դավիթ Իշխանյանը:
Խոսելով ընտրությունների ընթացքի մասին, ԱՀ նախագահի թեկնածուն նշել է, որ տարբեր վայրերից տեղեկություններ են ստացել որոշ ընտրախախտումների, կուտակումների վերաբերյալ, որի մասին ահազանգել են ԿԸՀ և ոստիկանություն: Դավիթ Իշխանյանն ուրախալի է համարել ընտրողների ակտիվությունը և հույս հայտնել, որ ժողովուրդը իր արժանին կմատուցի ընտրություններով: