Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ցանկությունն է, որ ընտրության արդյունքում առաջիկա հինգ տարիներին մեր երկրում լինեն ժպտացող մարդիկ, ովքեր կսկսեն ապրել անհոգ, շատ, թե քիչ հարուստ, բարեկեցիկ կյանքով: Yerkir.am-ի հետ զրույցում Լոքյանը, ով իր ընտրությունը կատարել է թիվ 03/20 ընտրատեղամասում, նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի արդար ապագայի: «Ընտրել են նաև նրա համար, որ Հայաստանում սկսի թագավորել միտքը, ինտելեկտը. ժամանակն է, որ մենք` որպես քաղաքակիրթ ազգ, անցնենք այդ փուլը և մեր երկրում դոմինանտ դառնա միտքը»,- ասաց նա:
Լոքյանը նշեց նաև, որ այս օրը նաև ցավի օր է` անցյալ տարի այս օրը մենք լուրջ խնդիրներ ունեցանք ագրեսորի սկսած նախաձեռնությունից և զոհեր ունեցանք, բայց, նախարարի խոսքով, այսօր նաև հերոսության օր է: «Փառք Աստծո, որ մեր զինվորները կարողացան կյանքի գնով պահել մեր սահմանը, ինչը, կարծում եմ, պետք է իր ազդեցությունն ունենա հասարակության վրա, բայց չգիտեմ` իրակա՞ն է այդ ազդեցությունը, թե՞ ոչ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, Լոքյանը պատասխանեց` շատ բարձր: «Կարծում եմ` այս անգամ մենք լուրջ արդյունքներ ենք ունենալու»,- հավելեց նա: