կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 18:35
Քաղաքական

Պայքարը հանուն միասնության և բռնության դեմ է

Պայքարը հանուն միասնության և բռնության դեմ է

Ազատության հրապարկում տեղի ունեցող հանրահավքում Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ 2008 թվականին տեղի ունեցած մարտիմեկյան դեպքերին:

 

Նա նշեց, որ ուղիղ հինգ տարի առաջ այս օրերին Ռուբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասկացան, թե ինչ ուժ է ՀՀ քաղաքացու ազատասիրությունը: Եվ անզեն այդ ժողովրդին կանգնեցնելու համար ստիպված գործի գցեցին ՀՀ մարտունակ բանակը, ոստիկանության զորքերին:

 

Սակայն, քանի որ ժողովուրդը սիրում է իր մայրքաղաքաը, ապա դրա փողոցներում կռվել չէր կարող և չէր կարող մարտի բռնվել բանակի և ոստիկանության դեմ:

 

Ն. Փաշինյանը նշեց մարտիմեկյան  զոհերի անունները և ասաց, որ հենց նրանց շնորհիվ է ՀՀ հպարտ քաղաքացին պայքարելու շանս ստացել:

 

Փաշինյանն անդրադարձավ նաև օրեր առաջ տարածված այն տեսանյութին, որտեղ ԵՊՀ հանրապետական ռեկտորի հանրապետական օգնականը «ախալքյաքցիների զորք» է հանում ժողորվդի դեմ: Փաշինյանը նշեց, որ վաղուց իշխանությունները փորձել են ստվերել արցախյան քաջ ժողովրդի հեղինակությունը, այժմ էլ փորձում են ջավախցիների հեղինակության հետ խաղալ:

 

Փաշինյանը պահանջեց չպառակտել ժողովրդին, քանի որ բոլորի հայրենիքն էլ Հայաստանն է:  Եվ բոլորի պայքարն էլ բռնության, ապօրինության, ամենաթողության դեմ է: Եվ այս պայքարը հանուն հայ ժողովրդի միասնության է:

 

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը մաս չի կազմելու իշխանություններին, որպեսզի այժմյան մաքրամաքուր պայքարը չորակվի որպես աթոռակռիվ: