կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 18:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերադարձրե՛ք մեր Չարչյանին մեզ, որովհետև հիվանդները առանց նրա չեն կարող․ արցախցի երաժիշտ

Ես Արցախից եմ՝ երաժիշտ, երկու տարի առաջ ոտքս կոտրվեց, ենթակա էր ամպուտացիայի, եկա Երևան, պրոֆսոր Չարչյանը վերադարձրեց իմ ոտքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի մի մասնակից, որը, այլ քաղաքացիների հետ, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ իրացնել իր հայեցողական լիազորությունը և վերացնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը։

«Ես եթե հիմա կանգնած եմ՝ կիսով չափ ինքն է կանգնած։ Ես հիմա պահանջում եմ՝ ինչի՞ համար եք այդ մարդուն բռնել, երկու անգամ վիրահատված՝ սրտի վիրահատություն տարած մարդ։ Ի՞նչ եք ուզում այդ մարդուց։ Ես պահանջում եմ՝ անհապաղ թողեք, վերադարձրեք մեր  Չարչյանին մեզ, որովհետև հիվանդները առանց նրա չեն կարող»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Նա պահանջեց ամենաբարձր ատյաններից բաց թողնել պրոֆեսորին։ Ասաց, որ պրոֆեսորի հետ պայմանավորվել են, որ, երբ ինքը լավանա, դուետ են նվագելու Արմեն Չարչյանի հետ, որը նաև ջութակահար է։

Մանրամասն՝ տեսանյութում․