|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները եւ լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն. այս մասին հայտնում են համալսարանից։
ՀՌՀ-ի ուսանողներին ( նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա եւ հեռակա), մագիստրատուրա (առկա եւ հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորում ենք չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։
Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-Ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձեւաչափով ուսուցման եւ օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։