կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 15:22
Առանց Կատեգորիա

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաեւ մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «՛Հայաստանի էլեկտրական ցանցեր»՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի. Yerkir.am-ին հայտնում են ՀԵՑ-ից:

Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ:  Երեւանում եւ մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով  (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),

փոստով՝ 0047, ՀՀ, Երեւան, Արմենակյան, 127,

էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 եւ 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք: