|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին վարկային պայմանագիր ընթացիկ վարկային պարտավորությունները վերաֆինանսավորելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ընթացիկ գործառնական գործունեությունը ֆինանսավորելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթն ստորագրել են ԵԶԲ-ի 1-ին ծրագրային բլոկի ղեկավար Վսեվոլոդ Սմակովը և ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը: Պայմանագրով նախատեսվում է, որ Բանկը կտրամադրի վերականգնվող վարկային գիծ ընթացիկ վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման և ՀԷՑ-ի ընթացիկ գործառնական գործունեության ֆինանսավորման համար:
Վերականգնվող վարկային գծի տրամադրմանը զուգահեռ Բանկը բանակցում է ՀԷՑ-ի և զարգացման այլ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ (ՎԶԵԲ, ԱԶԲ, ՄՖԿ) 2019թ. երկարաժամկետ վարկային ֆինանսական փաթեթ կազմակերպելու վերաբերյալ, որով կֆինանսավորվի ՀԷՑ-ի՝ մինչև 2027թ. նախատեսված ներդրումային ծրագիրը, որն իրականացվելու է ընկերության բաշխիչ ցանցերի և ենթակայանների արդիականացման, ցանցին նոր սպառողների միացման, էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինման և տեղադրման, էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի ավտոմատացված համակարգի (ԷԱՀԱՀ) ներդրման, կառավարման ավտոմատ համակարգի (ԿԱՀ) և կառավարման միջազգային ստանդարտների (ԻՍՕ) ներդրման նպատակով: Ենթադրվում է, որ Բանկի մասնակցությունը ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար:
Ծրագիրը նախատեսում է էլեկտրաէներգիայի անխափան փոխանցումն ու բաշխումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Վարկային պայմանագիրն ստորագրվել է ԵԶԲ-ի երևանյան գրասենյակում: