Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեի խոսքով՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել: Այդ մասին հայտնում է Հանրային հեռարձակողը, փոխանցում է tv9news.ge-ը:
«Մառնեուլիում և Բոլնիսիում խնդիրն այն է, որ չափազանց շատ շփումներ կան. արդեն մոտ 1700 կոնտակտ կա: Հայտնաբերված 90 անձինք ունեն մոտ 1700 կոնտակտ և սա դեռ ամբողջը չէ: Դեռ հետագա քննություն և մեկուսացում է հարկավոր», — ասել է Ակակի Զոիձեն:
Աղբյուրը փոխանցում է, որ երեկ՝ մարտի 22-ին, Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում բուժում ստացողներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակակիրը մասնակցել է 400 հոգանոց արարողության: Վարակակրի մոտ 90 կոնտակտ արդեն հայտնաբերվել է:
Մարտի 23-ին 00:00-ից էլ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Բոլնիսիի և Մառնեուլիի շրջանները փակվեցին:
Մառնեուլիում, որտեղ հայտարարվել է կարանտին, մտել է ռազմական տեխնիկա, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված տրանսպորտային միջոցներ, այս մասին տեղեկացնում է 1tv.ge լրատվականը:
Կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը, իսկ Վրաստանի պաշտպանության ուժերը ներքին գործերի հետ համակարգմամբ, Մառնեուլիի և Բոլնիսիի մոտ տեղադրելու են հատուկ անցակետեր: