կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 14:22
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե կանոնները չպահպանենք, հնարավոր է՝ ունենանք 500 հազար վարակված՝ հազարավոր մահերով. Արսեն Թորոսյան

Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Վերջին օրերին վարակվածության դեպքերի քանակի այսպիսի մեծ ցուցանիշները նախարարը պայմանավորեց հետևյալով․ «Օրինակ, 34-ը կարանտինից քաղաքացիներ են, 58-ը հաստատված դեպքի հետ շփումներ են, ունենք էլի բժշկական աշխատակիցներ, կան հուղարկավորությանը մասնակցած անձինք եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ։ Կան բազմաթիվ օջախներ, որը հուշում է այն մասին, որ բոլորս պետք է պահպանենք կանոնները եւ հույս չունենանք, որ, օրինակ, ԱԺ-ում որևէ վարակակիր չկա։ Հուղարկավորության դեպքն էլ է ցույց  տալիս, որ ինքներս ենք խախտում կանոնները եւ կարևորություն ունեցող նպատակները ստորադասվում են ավելի քիչ կարևորներին»։

Թորոսյանն ասաց, որ եթե կանոնները չպահպանենք, հնարավոր է՝ ունենանք 500 հազար վարակված՝ հազարավոր մահերով. «Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար. 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզիացիաներ եւ հազարավոր մահեր։ Մինչեւ օրս, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետեւ ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկման տարածումը»։

Նա, սակայն, նշեց, որ տեսնում ենք, որ թվերը բարձրանում են, բայց ասել՝ 500 հազար կլինի, թե 100 հազար, դժվար է․ «Մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը։ Մենք ունենալու ենք 10 հազար դեպք մայիսի վերջին, թե 50 հազար դեպք: Եթե ունենանք 10 հազար դեպք դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել»։

Մանրամասն՝ տեսանյութում․