Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ամերիկյան Forbes հայտնի ամսագիրը հոդված է հրապարակել՝ «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերը» վերտառությամբ, որտեղ մնացյալ 16 վայրերի կողքին տեղ է գտել նաև ՀՀ հայրաքաղաք Գյումրին. հայտնում է Yerkir.am-ը:
Հոդվածում նշվում է՝ Գերմանիայից և Հունաստանից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքով այն վերջապես դիտարկվում է ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած քաղաք:
«Գարունը հիանալի ժամանակ է այցելելու Գյումրի, քանի որ սաստիկ ձմեռը հեռանում է, և քաղաքը լցվում է ծաղիկներով. այն պատրաստվում է տոնել Զատիկը՝ հյութեղ մրգերով և չամիչ-փլավով»,- նշում է ամսագիրն ու միևնույն ժամանակ հայտնում՝ քաղաքում տեղակայված են գերժամանակակից սրճարաններ և խանութներ, մի շարք մշակութային կենտրոններ, յուրահատուկ վայրեր և այնտեղ են գտնվում Հայաստանի ամենահումորով տեղացիները:
Ամսագիրը հավելում է նաև, որ Գյումրիում պետք է անպայման պանրխաշ փորձել, տեղի թեյարանում՝ թեյեր, այցելել տիկնիկային թատրոն, ինչպես նաև տեղացիների ձեռքով պատրաստված հուշանվերներ գնել:
Բացի Գյումրիից՝ Forbes-ը առաջարկում է այցելել նաև Hunza Valley(Պակիստան), Լոնդոն (Մեծ Բրիտանիա), Արուբա, The Natchez Trace Parkway (ԱՄՆ) , Death Valley National Park (Կալիֆորնիա), Կուսկո (Պերու) և Վանկուվեր (Կանադա):
Ամբողջական հոդվածն՝ այստեղ.