կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 16:27
Քաղաքական

Երեսպաշտություն է պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը. Ստեփան Դանիելյանը՝ ՍԴ անդամի ընտրության մասին

Երեսպաշտություն է պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը. Ստեփան Դանիելյանը՝ ՍԴ անդամի ընտրության մասին

Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության կամ  քաղաքական նպատակների համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: 

«Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․

- դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, 

- Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։

Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե՛ նախկին, թե՛ ներկա խորհրդարանն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է՝ առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։

Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանո՞ւմը, թե՞ այդ անօրինականության ցուցադրությունը։

Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է, և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը»,- գրել է նա: