|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Էվերտոնի» դեմ հանդիպման մասին:
«Կառլոն հրաշալի աշխատանք է կատարել: Նրա գլխավորած թիմը կոմբինացիոն ֆուտբոլ է ցուցադրում: Ես խաղացել եմ նրա գլխավորությամբ և կարող եմ ասել, որ մեծ հաճույք եմ ստացել ադ ընթացքում: Մենք երկու չեմպիոնական տիտղոս նվաճեցինք Անչելոտիի հետ: Կառլոն շատ հանգիստ անձնավորություն է, ով հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր ֆուտբոլիստների նկատմամբ: Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր ՝ 18:00-ին: «Չելսին» վաստակել է 45 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում:
«Էվերտոնը» իր ակտիվում ունի 37 միավոր ու գտնվում է 12-րդ դիրքում: