|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Անգլիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծիք է հայտնել, որ «Արսենալ»-ը չունի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիքը:
«Այս իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար սա լավագույն գործարքն է: Չեմ ցանկանում թերագնահատել Մխիթարյանին, բայց վստահ չեմ, որ լոնդոնյան ակումբն ունի հայ ֆուտբոլիստի կարիքը»,- Լեմպարդի խոսքերն է հաղորդում BT Sport-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը ներառված է հենց այս գործարքում: Սպասվում է, որ 2 ֆուտբոլիստների տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր: