|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս Վանաձորում բուռն քննարկվում է Լոռու մարզային գրադարանում Լոֆթ կենտրոն տեղակայելու նախագիծը։
Սկսած 2017 թվականից այս նախագիծը քննարկվում էր, բայց մերժվեց, քանի որ նախագիծը էապես կխոչնդոտեր գրադարանի գործունեությանը, գումարած դրան, գործարքի պայմանները հավասարակշռված չէին:
Յուրաքանչյուր ընթերցասեր վանաձորցի կփաստի, որ Լոռու մարզային գրադարանը ամենաակտիվ պետական գրադարաններից է և բազմաթիվ ընթերցողներ ունի, թե երիտասարդների և թե մեծահասակների շրջանում։ Լոֆթին տարածք տրամադրելը առնվազն կիսով չափ կրճատում է գրադարանի տարածքը․ գրադարանը կզրկվի ընթերցասրահից և դահլիճից, ուր պարբերաբար կայանում են տարբեր հանդիպումներ և գրական միջոցառումներ։
Քանի որ գրադարանն ունի տարեց ընթերցողներ՝ ևս բնական է, որ սույն փոփոխությունը բացասաբար կազդի առաջին հերթին նրանց այցելության վրա։
Ծրագիրը բուռն քննարկում է գտել նաև տնօրինության և աշխատակիցների կողմից, որոնք ևս կարծում են, որ նախագիծը կխոչնդոտի գրադարանի բուն գործունեությանը։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ պետական հաստատության տարածքի մոտ 250 քմ առանց մրցույթի հատկացնում են շահույթ հետապնդող կազմակերպության։
Մարզային գրադարանի անձնակազմը և Վանաձորի մտավորականությունը հույսով սպասում են ԿԳՄՍ նախարարության հստակ և արդարացի որոշմանը։
Նյութը ` Հրաչուհի Լոռեցյանի