|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Եվրոպայի խորհրդի 38-րդ նստաշրջանը հյուրընկալող Ֆրանսիան երկրում և հարևան երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը չեղարկել է ԵԽ 38-րդ նստաշրջանը, որը պետք է տեղի ունենար մարտի 17-19-ին Ստրասբուրգում: Այս մասին տեղեկացնում է խորհրդի պաշտոնական կայքէջը։
Չեղարկվել են նաև բոլոր նիստերն ու միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային այս շաբաթ Ստրասբուրգում: Որոշումն ուղղված է Կոնգրեսի 47 ազգային պատվիրակությունների անդամների, հրավիրված անձանց, քարտուղարության և այլ մարդկանց առողջության պահպանմանը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բխում է անդամ-պետությունների առողջապահական մարմինների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրություններից ու Եվրոպայի խորհրդի քաղաքականությունից: