|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը սկսված է: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջից:
Ըստ օրակարգի` հիմնական հարցերի թվում պատվիրակները քննարկելու են նաև Եվրախորհրդի բյուջետային ճգնաժամը, որը Ռուսաստանի կողմից չվճարված անդամակցության վճարների արդյունք է:
Նախատեսվում է, որ գարնանային նստաշրջանի ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը տարեկան զեկույց կներկայացնի:
Նշվում է նաև, որ նստաշրջանին կմասնակցի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:
ԵԽԽՎ-ն անդրադարձ կկատարի նաև այն նոր սպառնալիքներին, որոնք առկա են կազմակերպված հանցագործությունների և փողերի լվացման դեմ պայքարի հարցում, ինչպես նաև դիրքորոշում կհայտնի ԵՄ այն նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որի նպատակն է աջակցել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: