|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մարտի 5֊ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա, տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
«Այսօր կարևոր օր է թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ։ Նշվում է Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը։ Ինչպես արդեն նշվեց այստեղ, մեկուկես տարի առաջ հարգարժան նախագահի (խմբ.Էդրողանի) հետ մենք Նախիջևանում դրեցինք այս գազատարի հիմքը և այժմ արդեն մասնակցում ենք այս հրաշալի միջոցառմանը»,- ասել է Ալիևը։
Ըստ Ալիևի՝ նախագիծը, որի բացմանը իրենք այսօր մասնակցում են, կապահովի Նախիջեւանի էներգետիկ անվտանգությունը։