Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու ուղղությամբ մի շարք միջացառումներ են ձեռնարկվում. այս մասին գրում է kommersant.ru-ն՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ պաշտոնյայի պնդմամբ՝ անհրաժեշտ քայլերն արվում են կորոնավիրուսից նախագահին պաշտպանելու նպատակով:
Միևնույն ժամանակ Պեսկովն հավելել է, որ ՌԴ նախագահին կորոնավիրուսից պաշտպանում են բոլոր քաղաքացիների համար հասանելի միջոցներով՝ հիգիենայի տարրական կանոնների պահպանմամբ:
Տեսակետին՝ թե Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված իրավիճակը բարդացել է, խոսնակը չի համաձայնել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: