|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռամսյակային աշխատավարձի մի մասը նվիրաբերել է Ազգային պարկերի ծառայությանը (ԱՊԾ), այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, փոխանցում է «ТАСС»-ը:
Նրա խոսքով՝ նվիրաբերված գումարը 78.333 դոլար է կազմել: «Թրամփը հպարտ է, որ գումար է հատկացրել ԱՊԾ-ին», - ընդգծել է նա՝ գումարի անդորրագիրը հանձնելով Ներքին գործերի նախարար Ռայան Զինկեին:
ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է կազմում: ԱՄՆ-ում ՆԳՆ նախարարություննն ուժային կառույց չէ, այն զբաղվում է դաշնային հողերի օգտագործման և բնական ռեսուրսների արդյունահանման հարցերով: Ազգային պարկերի ծառայությունը գտնվում է հենց այս նախարարության կազմում: