|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայք Փենսին նշանակել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի պատասխանատու. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:
Նշվում է՝ ԱՄՆ նախագահը և փոխնախագահը տեղեկացրել են՝ ԱՄՆ-ի համար վիրուսի ռիսկը ցածր է մնում:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է դիմակայել կորոնավիրուսին: Թրամփի պնդմամբ՝ մասնագետներն աշխատում են պատվաստանյութ մշակելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի, եթե վիրուսը տարածվի:
Հավելվում է նաև, որ ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը պարզաբանել է, որ Սպիտակ տունը կենտրոնանում է հինգ առաջնահերթությունների վրա, ինչպիսիք են՝ հիվանդությունների ավելի լավ վերահսկողության, տեղական իշխանությունների արձագանքի համակարգման, բուժման մեթոդների մշակման, անձնական առողջության պահպանման համար նախատեսված միջոցների, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների արտադրության ավելացման:
Նշենք՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ 60 կորոնավիրուսակիր կա: