|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ֆրանսիական EDF էներգետիկ կորպորացիան անջատել է երկրի ամենահին՝ «Ֆեսենհայմ» ատոմակայանի առաջին ռեակտորը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով: Ըստ ընկերության հաղորդագրության՝ երկրորդ ռեակտորը դեռևս աշխատում է և կանջատվի 2020-ի հունիսի 30-ին:
Ատոմակայանը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում ՝ Գերմանիայի հետ սահմանին, և ունի երկու՝ 900 ՄՎտ հզորությամբ ռեակտորներ:
Նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է 50 տոկոսով կրճատել ատոմային էներգիայի արտադրությունը, նաև՝ 14 ատոմային ռեակտոր անջատել: